ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մեկին՝ ախորժակ, մյուսին՝ փլավ

Մեկին՝ ախորժակ, մյուսին՝ փլավ
16.01.2015 | 02:50

Վերջին տարիներին Ամանորի նախաշեմին տարբեր «տրամաչափի» հասարակական-քաղաքական գործիչներ անհասկանալի մրցանակաբաշխությունների «նոմինանտներ» են դառնում և հանրության «ձեռքով» իրենք իրենց կոչումներ շնորհում: Այս գործի հրաշալի «գեներատորներից» է հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որի խիստ կանխատեսելի հարցումներն ապշեցուցիչ իրողություններ են բացահայտում հանկարծ: Այս տարի էլ Ահարոնյանը հավատարիմ էր իրեն, միայն գնային սանդղակն էր փոփոխությունների ենթարկվել (հավանաբար փոխարժեքի վայրիվերումներն ազդել էին նաև սոցիոլոգի պահանջների վրա): Մեր տեղեկություններով, Ահարոն Ադիբեկյանն այս տարի բավականին կլորիկ գումարով է այս կամ այն չինովնիկին (բնականաբար՝ վերջիններիս խնդրանքով) իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «անվանակարգերում» կոչումներ շնորհել: Ամենազավեշտալին այն է, որ դա արվում էր հանրության անունից: Այստեղ են ասել. «Մեկին՝ ախորժակ, մյուսին՝ փլավ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ